Կարևոր իրադարձություններ

Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ»

27 Հուլիս, 2021 08:16
Ինչպես կկայանա մանդատների հանձնումը. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Մանդատների հանձնման արարողությունը մշտապես եղել է հանդիսավոր: ԱԺ յոթերորդ գումարման պատգամավորները մանդատները ստացել են Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ 6-րդ գումարման պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կառավարության ընդունելությունների տանը:

Այս անգամ հանդիսավոր միջոցառում չի լինի, ավելին՝ երեկ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ԿԸՀ-ից վերցրել է իրենց պատգամավորների մանդատները եւ փոխանցել տերերին, քանի որ նախապես նման որոշում են կայացրել, որ որեւէ միջոցառման չեն մասնակցելու։ Պատճառը թերեւս իրենց թիմակիցներից մի մասի կալանքներն են, որոնք լուրջ խոչընդոտ են դառնալու ԱԺ բնականոն աշխատանքի կազմակերպման հարցում։ «Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես այս ֆորմատի կողմնակիցն են, նրանք մանդատները կստանան այսօր՝ նույն եղանակով։ Իսկ ԿԸՀ-ն միայն իշխանականների համար նման միջոցառում դժվար թե կազմակերպի»:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին