Կարևոր իրադարձություններ

ՀՕՊ զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ․ ՊՆ

26 Հուլիս, 2021 23:45
ՀՕՊ զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ․ ՊՆ

Հուլիսի 22-ից 26-ը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ։ Անձնակազմը դուրս է եկել դաշտային ելքի, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։ Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, ուսուցանվել է արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողություններ վարելու կարգը։


 

Լրահոս

Դիտել ավելին