Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերով

26 Հուլիս, 2021 22:47
Հեղինակ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերով
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 26-ին դեսպան Թրեյսին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ այցելել է  Գեղարքունիքի մարզ:
 
«ՀՀ զինված ուժերի ներյացուցիչները դեսպան Թրեյսիին ներկայացրեցին տիրող իրավիճակը: Դեսպանը վերահաստատեց ԱՄՆ մտահոգությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ և ընդգծեց, որ Միացյալ Նահանգները մերժում է ուժի կիրառումը սահմանների դեմարկացիայի գործընթացում:
Դեսպանը նաև շեշտեց, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է և հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տևական քաղաքական կարգավորման հասնելու հարցում: Միացյալ Նահանգները կողմերին հոդորում է հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների՝ Մինսկի խմբի հովանու ներքո»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին