Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ–երը Արցախի Մաճկալաշեն գյուղի բնակչին ծեծել են. Արցախի ՄԻՊ

26 Հուլիս, 2021 22:03
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Ադրբեջանի ԶՈՒ–երը Արցախի Մաճկալաշեն գյուղի բնակչին ծեծել են. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:
Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա
Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:
Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:
Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին