Կարևոր իրադարձություններ

Ժամը 15:30-ից հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

26 Հուլիս, 2021 17:41
Ժամը 15:30-ից հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Այսօր՝ ժամը 15:30-ից, հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Այլ մանրամասներ ՊՆ-ից չհայտնեցին:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 11։30-ից սկսած՝ հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

 

Լրահոս

Դիտել ավելին