Կարևոր իրադարձություններ

Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են. ՔԿ (տեսանյութ)

26 Հուլիս, 2021 17:05
Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են. ՔԿ (տեսանյութ)

2021 թվականի հուլիսի 24-ին, ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․  ծնված տղամարդու կողմից վարած «Nissan Pathfinder 4.0» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և կողաշրջվել է դաշտում, ինչի հետևանքով 1997 և 2011 թթ․ ծնված ուղևորները ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ մյուս հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Գյումրու բժշկական կենտրոն» և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անչափահաս՝ 2008 թվականին ծնված ուղևորուհին և 1989թ․  ծնված վարորդը հիվանդանոցում ևս մահացել են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:          

 

Լրահոս

Դիտել ավելին