Կարևոր իրադարձություններ

Երևանի շենքերից մեկի նկուղում 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

26 Հուլիս, 2021 16:49
Երևանի շենքերից մեկի նկուղում 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակ է հայտնաբերվել։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

 

Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 

Լրահոս

Դիտել ավելին