Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

26 Հուլիս, 2021 15:41
Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի

ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նիստի ընթացքում հայտնեց․

«Դռնբաց նիստում քննության առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ԲԴԽ-ի դիմելու մասին 2021-ի մայիս 12-ի որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, ղեկավարվելով Սահամանդրության 175 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ ԲԴԽ-ն որոշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը ԲԴԽ նախագահ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել»։

 

Լրահոս

Դիտել ավելին