Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մի բնակիչ գերեվարվել է. Արցախի ՄԻՊ-ը դիմել է ռուս խաղաղապահներին

26 Հուլիս, 2021 15:02
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մի բնակիչ գերեվարվել է. Արցախի ՄԻՊ-ը դիմել է ռուս խաղաղապահներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ անձին վերադարձնելու ուղղությամբ։

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ։

Լրահոս

Դիտել ավելին