Կարևոր իրադարձություններ

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշի և Սուրենավանի ուղղությամբ, ճիշտ չէ. Արարատի մարզպետարան

26 Հուլիս, 2021 14:56
Հեղինակ՝ ՀՀ Արարատի մարզպետարան
Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշի և Սուրենավանի ուղղությամբ, ճիշտ չէ. Արարատի մարզպետարան

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում Արարատի մարզպետարանը:

«Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝  տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»,-ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին