Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Գյումրու տներից մեկում հայտնաբերել են 37–ամյա կնոջ ու նրա 9–ամյա որդու դիերը

26 Հուլիս, 2021 14:36
Գյումրու տներից մեկում հայտնաբերել են 37–ամյա կնոջ ու նրա 9–ամյա որդու դիերը

Այսօր` հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու տներից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։ 

«Ժամը 12։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին»,–գրում է կայքը։

Հրշեջները, բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին` 9-ը։ 

Լրահոս

Դիտել ավելին