Կարևոր իրադարձություններ

Մարիխուանա, մահակներ. Ոստիկանության ուժեղացված ծառայությունը Արմավիրում (տեսանյութ)

26 Հուլիս, 2021 13:43
Մարիխուանա, մահակներ. Ոստիկանության ուժեղացված ծառայությունը Արմավիրում (տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այն ղեկավարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։

 

Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք. ընդհանուր 23 միավոր։

 
 

Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, ընդհանուր՝ 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները, ըստ ոստիկանության, պարբերական են։

 
 

Լրահոս

Դիտել ավելին