Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնյաները կգործուղվեն Բելառուս

26 Հուլիս, 2021 13:30
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոնյաները կգործուղվեն  Բելառուս

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանին գործուղում է Բելառուսի Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից: 

Պաշտոնյաները հուլիսի 28-31-ը Մինսկում կլինեն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» hամաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին