Կարևոր իրադարձություններ

Հանդիպում ՀՀ-ում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ

26 Հուլիս, 2021 13:08
Հանդիպում ՀՀ-ում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հանդիպեցին Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
 
Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:
 
Պարոն Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է և առաջնային՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին իրականացվող ծրագրի աշխատանքային պլանը, որի շրջանակում նախատեսվում է անցկացնել աշխատաժողովներ, վերապատրաստումներ, ուսումնական այցեր ինչպես ԲԴԽ անդամների, այնպես էլ Դատական դեպարտամենտի աշխատակիցների համար:
 
Կողմերի միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:
 

Լրահոս

Դիտել ավելին