Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

25 Հուլիս, 2021 21:13
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը:

«Հերթական ապատեղեկատվությունն է»,-նշում են նախարարությունից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 15: 30-ի սահմաններում, հայկական զինված ուժերը դիպուկահարները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Քարվաճառի ուղղությամբ Շորջա գյուղի մոտակայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին