Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի

25 Հուլիս, 2021 20:10
Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի

Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի։ Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Սահմանամերձ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մանկական խաղահրապարակ կկառուցվի։

Նախակրթարանի կից տարածքում երեխաների խաղավայր կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 3 մլն դրամ հատկացրել։

Տեղի համայնքապետարանի կողմից տարածքն ամբողջովին կմաքրվի, կբարեկարգվի, իսկ անհրաժեշտ գույքը ձեռք կբերվի տրամադրված գումարով։

Տեղի համայնքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հրաշալի նախաձեռնության և երեխաներին գեղեցիկ մանկություն պարգևելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին