Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին

25 Հուլիս, 2021 19:36
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին

 Սև ծովում իրավիճակը «արհեստականորեն լարվում է» արտատարածաշրջանային խաղացողների կողմից, Մոսկվան ուշադիր կհետևի Մոնտրյոյի կոնվենցիայի կատարմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:

«Կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, թե ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում ՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաժի սահմանափակման, ինչպես նաև Սև ծովում ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի սահմանային տոննաժի և Սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով", — հայտարարել են ռուս դիվանագետները այդ փաստաթղթի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան Անկարայի հետ կանոնավոր երկխոսություն է վարում։  Մասնավորապես, հունիսի 30-ին Անթալիայում պայմանագրի կետերի պատշաճ կատարման հարցերը քննարկել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն։

Հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործարկել էր «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը, որը Բոսֆորին զուգահեռ կանցնի և կմիացնի Սև և Մարմարա ծովերը: Նախագծի իրականացումը մեկնարկել է վեց կամուրջներից մեկի հիմնարկեքով։

Նախագիծը կարող է դառնալ Թուրքիայի պատմության մեջ խոշորագույն ենթակառուցվածքային նախաձեռնությունը, սակայն այն վեճեր է առաջացնում ինչպես տնտեսական նպատակահարմարության, այնպես էլ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիայի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով:

Փաստաթուղթը, որն ընդունվել է 1936 թվականին, բոլոր երկրների առևտրային նավերի վերապահում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում նեղուցներով անցնելու ազատությունը: Սակայն ռազմանավերի անցման ռեժիմը տարբեր է Սևծովյան և ոչ սևծովյան պետությունների նկատմամբ։ Ոչ Սևծովյան տերությունների ռազմանավերի համար զգալի սահմանափակումներ են մտցվել ըստ դասի և գտնվելու ժամկետի:

Լրահոս

Դիտել ավելին