Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

25 Հուլիս, 2021 11:57
Թբիլիսիում քովիդ-մահճակալների դեֆիցիտ է

Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է Թբիլիսիի կլինիկաներում քովիդ-մահճակալների պակասի մասին:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել է, որ մահճակալներ են ավելացվել բոլոր կլինիկաներում, հավելյալ մահճակալների խնդիր կա մանկական բաժանմունքներում: Շրջաններում տեղերի խնդիր չկա. 1 258 ազատ մահճակալ կա: Խնդիրը միայն մայրաքաղաքում է:

Զուգահեռաբար` աճում է մահճակալների քանակը քովիդ- հյուրանոցներում, որտեղ տեղավորվում են հոսպիտալացման կարիք չունեցող հիվանդները, որոնք ցանկանում են մնալ բժիշկների շուրջօրյա հսկողության տակ` մինչև ամբողջական վերականգնումը:

Առաջիկա օրերին քովիդ-հյուրանոցներում մոբիլիզացվելու է 400 լրացուցիչ մահճակալ:

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2617 նոր դեպք:

Երկրի կլինիկաներում մահճակալների 80% -ը զբաղված է: Արհեստական ​​ շնչառության սարքերի պակասի մասին չի հաղորդվում: Այժմ վերակենդանացման բաժանմունքում կա կորոնավիրուսով վարակված 205 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին