Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են. վիճակը ծանր կայուն է. մանրամասներ

24 Հուլիս, 2021 23:19
Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են. վիճակը ծանր կայուն է. մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի խոսքով՝ զինծառայողն առավոտյան տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին գրում է 1lurer.am-ը:

Սահակ Օհանյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ) - Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Արդեն Երևանում կատարվել են մի շարք հետազոտություններ՝ ռազմաբժշկական վարչության պետի ու կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարի գլխավորությամբ: Նրանք խոսել են նաև զինծառայողի հարազատների հետ՝ ասել, վիճակը ծանր է, բայց կայուն: Բժիշկները հուսով են՝ առաջիկա օրերին Արման Աթեսյանի առողջական վիճակը կբարելավվի: Փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի և Յուրիկ Օհանյանի առողջական վիճակը լավ է:

Սահակ Օհանյան - Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան:

Երեկ վիճակը Հայաստանի սահմանների տարբեր հատվածներում լարված էր: Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 23:00-ի սահմաններում էլ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով մեր օդային տարածք մուտք գործելու Ադրբեջանի փորձը: Այսօր, ըստ ՊՆ-ի՝ սահմանին հարաբերական կայուն վիճակ է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին