Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստիին հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի մարզային վարչությանը:
Հիշեցնենք, որ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել էր ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է սպանության պահը. տղամարդը ավտոկայանատեղիում մոտենում է ոստիկանական մեքենային և գնդակահարում: Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ մահացել է հիվանդանոցում: Սպանության կասկածանքով որոնվում է 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ն: Ենթադրվում է, որ նա դեպքի վայրից փախել է մեքենայով, որը հետագայում լքված են գտել: Որոնման աշխատանքներում ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ` ՕՄՈՆ-ը: