Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա

24 Հուլիս, 2021 21:47
Ռուսաստանում քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա

Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել է տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստիին հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի մարզային վարչությանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել էր ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին:  Սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է սպանության պահը. տղամարդը ավտոկայանատեղիում մոտենում է ոստիկանական մեքենային և գնդակահարում: Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ մահացել է հիվանդանոցում: Սպանության կասկածանքով որոնվում է 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ն: Ենթադրվում է, որ նա դեպքի վայրից փախել է մեքենայով, որը  հետագայում լքված են գտել: Որոնման աշխատանքներում ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ` ՕՄՈՆ-ը:  

 

Լրահոս

Դիտել ավելին