Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին

24 Հուլիս, 2021 20:46
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն:

Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության` այցի նպատակն է քննարկել վրաց-հայկական պետական ​​սահմանին վերաբերող հարցեր և զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոլորտում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին