Կարևոր իրադարձություններ

Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

24 Հուլիս, 2021 18:55
Ծովինար գյուղում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Մուշեղ Ղ.-ին:

Տղամարդն, ըստ ոստիկանության, հունիսի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Մուշեղ Ղ.-ն ներկայացվել է դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին