Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    565
    579

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Արտակարգ պատահար Ստեփանակերտում. տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

24 Հուլիս, 2021 18:17
Արտակարգ պատահար Ստեփանակերտում. տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր առավոտյան ժամը 10:05-ին ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության «Հերթապահ մաս»-ում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հ.Թումանյան փողոցի նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։


Շինարարության մեջ օգտագործվող նյութից (կարբիդ) ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով տուժել է նշված տարածքում աշխատող Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.):

Վերջինս մարմնական տարբեր աստիճանի վնսավածքներով Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայանի» մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր: 

Լրահոս

Դիտել ավելին