Կարևոր իրադարձություններ

Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին

24 Հուլիս, 2021 17:30
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին

ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: life.ru-ին հայտնել է  իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը:

Սպանությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է սպանության պահը. տղամարդը ավտոկայանատեղիում մոտենում է ոստիկանական մեքենային և գնդակահարում: Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ մահացել է հիվանդանոցում:

Սպանության կասկածանքով որոնվում է 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ն: Ենթադրվում է, որ նա դեպքի վայրից փախել է մեքենայով, որը  հետագայում լքված են գտել: Որոնման աշխատանքներում ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ` ՕՄՈՆ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին