Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

«Արծվի թևերի» մոտակայքում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

24 Հուլիս, 2021 16:39
«Արծվի թևերի» մոտակայքում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Հուլիսի 24-ին, ժամը 13:46-ի սահմաններում «Արծվի թևեր» հանգստյան գոտու մոտակայքում  Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Գ․Կ․, ծնված 1986 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Գ․Վ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Երկուսն էլ հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

 

Փրկարարները «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ն․Մ․-ին (ծնված 1997 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Դիտել ավելին