Կարևոր իրադարձություններ

Կազմակերպվում են անվճար, անանուն և արագ հետազոտություններ. Առողջապահության նախարարություն

24 Հուլիս, 2021 13:13
Կազմակերպվում են անվճար, անանուն և արագ հետազոտություններ. Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Մի′ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառում

Հեպատիտի դեմ պայքարի օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում՝ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» լաբորատորիայի մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառման ժամանակացույցը`

Հուլիսի 27, ք.Սպիտակ` ժամը 13:00-18:00-ը կենտրոնական հրապարակ, Դանիելյան սուպերմարկետի հարևանությամբ:

Հուլիսի 28, ք.Երևան` ժամը 14:00-20:00-ը Գարեգին Նժդեհի հրապարակ:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին