Կարևոր իրադարձություններ

Բնակարանագողերը բռնվեցին հանցանքի վայրում. ոստիկանություն

24 Հուլիս, 2021 12:29
Բնակարանագողերը բռնվեցին հանցանքի վայրում. ոստիկանություն

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում գողություն անելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 40 և 37 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ նախկինում դատված։
Տուժողից ընդունվել է հաղորդում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին