Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

24 Հուլիս, 2021 11:48
Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Այս մասին տեղեկանում ենք «Irna» լրատվական գործակալությունից:

Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը:

Խաթիբզադեն նաև հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը` Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում:

Լրահոս

Դիտել ավելին