Կարևոր իրադարձություններ

Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

23 Հուլիս, 2021 21:26
Հեղինակ՝ Լուսինե Սահակյան
Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

 Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը: Պաշտպանը նշել է, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին: Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին