Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

23 Հուլիս, 2021 21:07
Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում նա առավելության էր հասել Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ, իսկ երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

 

Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Հայկ Մարտիրոսյանը հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շաքրիար Մամեդյարովին, որը ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում 6-րդն է:

 

Լրահոս

Դիտել ավելին