Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    489

  • EUR

    563,5
    577,5

  • RUB

    6,57
    6,81

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

23 Հուլիս, 2021 18:28
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan X-Trail և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ տեղափոխվել է  հիվանդանոց: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝  գումարտակի  հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ: Վթարի մասին պարեկային ծառայության  

Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Դիտել ավելին