Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային

23 Հուլիս, 2021 16:23
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ ապագայի Ձեր տեսլականը և նպատակային գործողությունները հաստատակամ քայլերով Իտալիան առաջնորդելու են բարգավաճման և առաջընթացի ուղիով:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։

Նշանակալի է մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ հայ-իտալական փոխգործակցությանը մեծապես նպաստում է նաև Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը»: 

Լրահոս

Դիտել ավելին