Կարևոր իրադարձություններ

Չինաստանում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի

23 Հուլիս, 2021 16:01
Չինաստանում հեղեղումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի

Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի պատճառով զոհվածների թիվը հասել է 51-ի։ 400 հազար մարդ տարհանվել է անվտանգ գոտիներ: Այս մասին հայտնել է Henan Daily թերթը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:

Հուլիսի 23-ի կեսօրվա դրությամբ ջրհեղեղը քայքայել է շուրջ 44 000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Հեղեղումներից  տնտեսական վնասը կազմել է 65,5 միլիարդ յուան ​​(10,12 միլիարդ դոլար):

 

 

Լրահոս

Դիտել ավելին