Կարևոր իրադարձություններ

Վանաձոր քաղաքում վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ

23 Հուլիս, 2021 11:29
Վանաձոր քաղաքում վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ
Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 17։32-ին Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի, 1/11 հասցեի մոտակայքում՝ «Սգո սրահի» մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: ԱԻՆ-ում ստացված ահազանգի համաձայն, եղել են տուժածներ, անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
 
Լոռու մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել թիվ 37 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Opel Astra» մակնիշի և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։
 
Ընդհանուր թվով հոսպիտալացվել են թվով 7 տուժած:
 
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
 

Լրահոս

Դիտել ավելին