Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը մղում են մեզ նոր հաղթանակների կերտման․ Դումանյան

23 Հուլիս, 2021 11:12
Մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը մղում են մեզ նոր հաղթանակների կերտման․ Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղերձը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ՝

«Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիս 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս:

Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման:

Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները:

Մեր 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են. երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն ձեզ դեպի օլիմպիական բարձունք: 

Մեկ անգամ չէ, որ հայկական դրոշը ծածանվել է՝ ի պատիվ հաղթանակի, մեկ անգամ չէ, որ մեր մարզիկների անունները հնչել են որպես հաղթանակածի. վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է:

Մեր մարզիկներին մաղթում եմ ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում. ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է»:

Լրահոս

Դիտել ավելին