Կարևոր իրադարձություններ

Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, վերադարձե՛ք հաղթանակած․ Գագիկ Ծառուկյանը դիմել է օլիմպիականներին

23 Հուլիս, 2021 10:41
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, վերադարձե՛ք հաղթանակած․ Գագիկ Ծառուկյանը դիմել է օլիմպիականներին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելու են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը:

Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 17 մարզիկներ:

«Յուրաքանյուր մարզիկի երազանքն է նվաճել օլիմպիական ոսկին, բայց որ ամենակարևորն է՝ պատվո հարթակին ծածանել իր երկրի դրոշը: Հավատում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ Տոկիոյում ոչ միայն ծածանվելու է հայոց եռագույնը, այլ նաև հնչելու է մեր ազգային օրհներգը:

Սիրելի՛ օլիմպիականներ,

Այսօր ձեր առջև նոր,  դժվարին խնդիր է ծառացած. հաջող մրցելույթներ ունենալ Տոկիոյում  մեկնարկող ամառային 32 –րդ  օլիմպիական խաղերում: Ներքուստ համոզված եմ , որ դուք պատվով կկատարեք  հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը: Այդպես մտածելու հիմք է հանդիսանում ձեր անցած մարզական ճանապարհը:

Այն հեշտ ու հանգիստ չի եղել,  ձեզ բաժին են հասել դժվարին մարտահրավերներ: Նախորդ տարի մոլեգնած համավարակի ու մեր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված հայոց մարզաշխարհը դժվարին շրջափուլ է անցել: Դժվարություններն այլևս անցյալում են և հիմա հերթն արդեն հաղթանակներինն է: Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին անհրաժեշտ են հաղթանակներ:

Աշխարհասփյուռ հայությունը ձեզ հետ է, տղե՛րք:

Վերադարձե՛ք հաղթանակած:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»

 

Լրահոս

Դիտել ավելին