Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել «Հրապարակ»

23 Հուլիս, 2021 08:39
 ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի ձեւավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։

Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում միայն։

ԱԺ նախագահ դառնալուց հետո Արարատ Միրզոյանը նման մի սարք նաեւ իր աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրեց, հիմա հերթը դահլիճի մուտքերինն է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին