Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել. «Ժողովուրդ»

23 Հուլիս, 2021 08:29
Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հեռացնելու օպերացիան կարելի է ավարտված համարել:

Իշխանությունը տեւական ժամանակ է՝ փորձում էր տարբեր ձեւեր գտնել Մարությանին պաշտոնանկ անելու համար, սակայն ապարդյուն, որեւէ ձեւով նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին: Համենայնդեպս այս պահին այդ պրոցեսը կանգնեցրել են, իսկ Մարությանն էլ շարունակում է ակտիվորեն ապամոնտաժել Երևանի որոշ ապօրինի շինություններ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանական վերնախավին դուր է եկել Մարությանի՝ ամեն ինչ քանդելու գործելաոճը:

Իշխանության համար ընդունելի է նաեւ այն փաստը, որ Մարությանը «մահաբեր գազելները» փոխում է նոր «գազելներով» ու հանրությանը ցույց է տալիս, թե գործ է անում: Մի խոսքով, աշխատանքի իմիտացիան դուր է եկել երկու տարի անգործության հետ ասոցացվող դերասանին քաղաքապետ դարձրած Փաշինյանին. նա հրահանգել է կանգնեցնել Մարությանի դեմ արշավները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին