Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա, վնասվել է նաև կայանված Mercedes-ը

23 Հուլիս, 2021 00:15
Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա, վնասվել է նաև կայանված Mercedes-ը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:  Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան,  սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային: 

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը միակողմանի  է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին