Կարևոր իրադարձություններ

Բնակիչներից մեկն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված, ապա՝ վերադարձվել հայկական կողմին․ ԱՀ ՄԻՊ

22 Հուլիս, 2021 20:59
Բնակիչներից մեկն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված, ապա՝ վերադարձվել հայկական կողմին․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»: 

 

Լրահոս

Դիտել ավելին