Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

22 Հուլիս, 2021 20:20
Մեկնարկել են Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը։

Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

«MyWay ավիուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին