Կարևոր իրադարձություններ

ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

22 Հուլիս, 2021 17:54
ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ այսօր որոշում կայացրեց փոխել այս տարի սպասվելիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք  փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը»,- նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին