Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

22 Հուլիս, 2021 15:22
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Գորիսում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների՝ Սուրեն Խաչատրյանի և Մելիքսեթ Պողոսյանի ազգականների միջև, նշվում են Խաչատրյանի ավագ որդու և Պողոսյանի որդու անունները։

 

Լրահոս

Դիտել ավելին