Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին

22 Հուլիս, 2021 13:24
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանեց իր վերջին գրառումը, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել «բերման ենթարկել» խոպան գնացած իրենց հարազատներին։

«Դա կատակ է եղել, իհարկե, կատակ եմ արել, բայց փորձել են ընդգծել այն, որ Հայաստանում կան բազմաթիվ հիմնական աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր ճարեն, մանավանդ` իմ նշած ոլորտներում։ Այսօր Հայաստանում անգամ հովիվների պակաս կա, և անասնապահությամբ զբաղվող մարդիկ ստիպված են լինում տարբեր երկրներից հովիվներ հրավիրել աշխատանքի»,– ասաց Քերոբյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին