Կարևոր իրադարձություններ

Պետդումայի ընտրություններին հետևելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա

22 Հուլիս, 2021 11:12
Պետդումայի ընտրություններին հետևելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ օգոստոսի 16-ից սեպտեմբերի 20-ը Պետդումայի ընտրություններին հետևելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Մոսկվա։

Դիտորդական առաքելության կազմում են ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Կ. Գասպարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մասնագետ Թ. Հովնանյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Գևորգյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին