Կարևոր իրադարձություններ

Ինչպես կլուծվի ընդդիմադիր փոխխոսնակի հարցը. «Հրապարակ»

22 Հուլիս, 2021 08:06
 Ինչպես կլուծվի ընդդիմադիր փոխխոսնակի հարցը. «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«ԱԺ ընդդիմությանը հասանելիք երրորդ փոխխոսնակի հարցը, ըստ ամենայնի, կլուծվի հետեւյալ մեխանիզմով․ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջին փորձի հնարավորությունը կտա «Հայաստան» դաշինքին։ Ամենամեծ ընդդիմադիր ուժը կառաջադրի իր թեկնածուին, սակայն եթե գաղտնի քվեարկությամբ թեկնածուն չընտրվի, երկրորդ փորձի հնարավորությունը կիրացնի «Պատիվ ունեմ»-ը։

Իշխանական շրջանակներում, սակայն, «Պատիվ ունեմ»-ից առաջադրվող թեկնածուների հարցում էլ վերապահում ունեն․ եթե դաշինքը ներկայացնի ՀՀԿ-ական թեկնածուի, ապա կրկին կմերժեն։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնի ցուցակի երրորդ համարը՝ անհայտ ու շատ երիտասարդ Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը, սակայն իշխանականները հակված են ՊՈւ-ից ընտրել ամենափորձառու եւ ամենահավանական թեկնածուին՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին