Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    494,5

  • EUR

    576
    590

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Իրականացնել պահեստազորի հավաքներ, անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ․ Դավիթ Սանասարյան

21 Հուլիս, 2021 23:54
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Իրականացնել պահեստազորի հավաքներ, անցկացնել լայնամասշտաբ զորավարժություններ․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ադրբեջանի կողմից շուրջ երեք ամիս շարունակվող սահմանային լարվածությունը, հակառակորդի զինված ուժերի առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի մի շարք հատվածներում և այդ գործողությունների վերաբերյալ ՀԱՊԿ, ՌԴ և միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ու կրավորական դիրքորոշումը հերթական անգամ ստեղծեց նպաստավոր պայմաններ Ադրբեջանի համար ոչ միայն հանդես գալու հակահայկական և զավթողական հայտարարություններով, այլև սրել իրավիճակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Երասխ բնակավայրի հարակից սահմանային հատվածներում՝ լարվածության պահպանմամբ հայկական կողմից զիջումներ ստանալու և Արցախի հիմնախնդրի կարգավորումն օրակարգից դուրս մղելու նպատակով:
Ստեղծված իրավիճակում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության դիրքորոշումը հետևյալն է.
 
ՀՀ անվտանգության նկատմամբ սպառնալիքները որևէ հիմնավորմամբ չեն կարող լինել ներքաղաքական շահարկումների և պառակտիչ գործողությունների առիթ, փոխարենն անհրաժեշտ է ձևավորել կենսունակ համահայկական օրակարգ՝ Ադրբեջանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի ազդեցությունը չեզոքացնելու և ՀՀ անվտանգությունն ու հասարակության դիմադրողականությունը բարձրացնելու համար.
 
▪️ ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման և պետական սահմանի անխախտելիության ապահովման համար հրամայական է իրականացնել պահեստազորի հավաքներ՝ ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությւնների պարբերաբար անցկացմամբ.
 
▪️ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ դիմեն ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և սահմանային խնդիրների կարգավորման նպատակով:

Լրահոս

Դիտել ավելին