Կարևոր իրադարձություններ

Տիգրան Արզաքանցյանն ու կինը Գեղարքունիքում ներդրումային ծրագրերի գաղափար ունեն. հանդիպել են մարզպետին

21 Հուլիս, 2021 17:23
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Տիգրան Արզաքանցյանն ու կինը Գեղարքունիքում  ներդրումային ծրագրերի  գաղափար ունեն. հանդիպել են մարզպետին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ ընդունել է գործարար, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանին և նրա տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին:

Մարզպետը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում խոսել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության, հետպատերազմյան իրավիճակի աստիճանական կագավորման, մարզային բնույթի այլ թեմաների շուրջ:

Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրել է այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում, վերջին ամիսների ընթացքում: Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը զրույցի ընթացքում նշել են, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն իրականություն դարձնելու հարցում:

Մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև մարզում նոր և հիմնական աշխատատեղերի ստեղծում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով:

 

Լրահոս

Դիտել ավելին