Կարևոր իրադարձություններ

Կայացել է Երևանի քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը

21 Հուլիս, 2021 17:02
Կայացել է Երևանի քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը

Երևանի քաղաքապետարանում կայացել է քաղաքապետին կից սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Այն նպատակ ունի մայրաքաղաքում աշխուժացնել սպորտային կյանքն ու խթանել առողջ ապրելակերպը: Խորհրդի կազմում ընդգրկված են մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ու փորձառու մասնագետներ:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմյանը համոզմունք է հայտնել, որ խորհուրդը կարևոր դերակատարում կունենա ոլորտում առկա խնդիրների լուծման ու թիրախային ծրագրերի իրականացման համար: Անդրանիկ նիստի ընթացքում խորհրդի անդամներին է ներկայացվել Երևանի ենթակայության մարզական օջախների գործունեությունը, դրանց արդյունավետ կառավարման հարցում քաղաքային իշխանության մոտեցումներն ու անհրաժեշտ նախագծերի իրականացումը: Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին